ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ձմեռ է, ձուն է արել

Ձմեռ է, ձուն է արել
22.01.2019 | 03:55

Ինչպես հունվարի առաջին տասնօրյակում, այնպես էլ երկրորդում Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի մի զգալի հատված (Ջիլ, Ծափաթաղ, Փամբակ, Դարանակ, Արեգունի համայնքներին հարող) Վարդենիսի և Ճամբարակի ճանշինները մատնվել են անտերության, ձյունամաքրման ու սառցահեռացման աշխատանքներ չեն իրականացրել, ինչի հետևանքով գոյացել են բացահայտ վթարավտանգ հատվածներ:


Կարծում եմ՝ Գեղարքունիքի մարզպետարանն այս հարցով պետք է լրջորեն զբաղվի, քանի որ վիճակը նշված հատվածներով չի սահմանափակվում. տարիներ շարունակ տիրում է նույն փնթի սպասարկման վիճակը: Որպես հավելում` մարզպետարանի համապատասխան մարմիններին հիշեցնենք, որ նշված գյուղերը տարիներով միջհամայնքային տրանսպորտի երես չեն տեսել:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ